Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ստեփանակերտում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում է կայացել

 

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում կայացել է Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում: Երեկոն մեկնարկել է հարգանքի տուրքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների և անմահացած ուսուցիչների հիշատակին: Ուսուցիչների առաքելությունն ու կատարած աշխատանքը բարձր է գնահատել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը: «Ձեր աշխատանքն անգնահատելի է թե՛ մեր սերնդի և թե՛ ազգանպաստ գործունեության առումով»,-ընդգծել է նա: ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, արժևորել է ուսուցիչների կատարած աշխատանքն Ուսուցիչների մեծարման երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Ստեփանակերտի արվեստի դպրոցի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տաթևիկ Աղաջանյան