[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՈՒՄՆ Է

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Մարտունի քաղաքի հիվանդանոցի հին շենքի տարածքում ընթացքում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները, որոնք իրականացնում է «ՖԵՐԶԻՏ» ՍՊ ընկերությունը: Շինարարական կազմակերպության տնօրեն Արթուր Խաչատրյանի խոսքով՝ աշխատանքներն սկսել են մինչև 44-օրյա պատերազմը:

Կառուցվող 5-հարկանի բազմաբնակարան 4 շենքերից յուրաքանչյուրը կունենա 2 մուտք, 30 բնակարան: Բնակարանները լինելու են 3- և 4-սենյականոց: Ընդհանուր կկառուցվի 120 բնակարան և 4 հասարակական նշանակության շինություն: Շենքերի հարակից տարածքում նախատեսվում է երկու տաղավար, մանկական խաղահրապարակ, սպորտհրապարակ, ցանկապատված խաղադաշտ՝ 680 քառ. մետր մակերեսով, ավտոկայանատեղի և կանաչապատ տարածքներ: 

Կառուցվող շենքերը կտարբերվեն ճարտարապետական տեսքով, կունենան բաց պատշգամբներ: Առաջին շենքի 30 բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կավարտվեն մոտ երկու ամսից: Երկրորդ շենքն արդեն տանիքապատվում է, շուտով կսկսեն երրորդ շենքի հիմքի աշխատանքները:

«Աշխատանքներն իրականացնում ենք սեղմ ժամկետներում և որակյալ»,- նշել է Ա. Խաչատրյանը: