ՖԻԶԻԿԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ՝ ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐՈՎ
Այսօր ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից լաբորատոր սարքերով համալրվել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան:
Ներկա էին ԱՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ՀՀ Աշտարակ քաղաքի ռադիոֆիզիկայի ինստիտուտին կից ֆիզիկական լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Պողոս Գաբրիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը:
Պողոս Գաբրիելյանը Ասկերանի միջնակարգ և հարակից համայնքների դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներին և լաբորատորիայի վարիչներին ծանոթացրել է նոր սարքերի օգտագործման եղանակներին և անցկացրել սեմինար-պարապմունք: