Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«Կյանքի ճանապարհ». ֆլեշ- մոբ՝ Ստեփանակերտում

 Այսօր՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, Արցախի երիտասարդական մի շարք կազմակերպությունների, բուհերի ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով: «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում ակցիայի մասնակիցները լույսերով անգլերեն պատկերել են «Կյանքի ճանապարհ» (ROADOFLIFE) բառակապակցությունը: Ֆլեշմոբի մասնակիցների խոսքով՝ նպատակ ունեն ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռքբերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտմամբ ու կեղծ բնապահպանական նկատառումներով Արցախը Հայաստանի հետ կապող միակ «Կյանքի ճանապարհը» փակելու և ավելի քան 120.000 մարդու շրջափակման մեջ պահելու խնդրի վրա: Նախաձեռնության շրջանակներում նկարահանվել է նաև սոցիալական տեսահոլովակ:

Ալվարդ Գրիգորյան