Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Սյունիքի մարզպետարանի օպերատիվ շտաբին ճանապարհին մնացած արցախցիները դիմել են կեցության և առողջապահական խնդիրներով

 

Այս օրերին Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված օպերատիվ շտաբում գրանցվել է մոտ 400 զանգ. Արցախի Հանրապետության ճանապարհին մնացած քաղաքացիները հիմնականում դիմել են կեցության ապահովման և առողջապահական հարցերով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:

«Այս պահին 280 քաղաքացի տեղակայված է Գորիսի հյուրանոցներում: Սա ճանապարհին մնացած քաղաքացիների հստակ թիվը չէ:  Ըստ տեղեկությունների՝ մի մասը մեկնել է ՀՀ այլ բնակավայրեր, մի մասը ժամանակավոր ապաստանել է Գորիսում՝ ծանոթ-բարեկամների տանը: Օպերատիվ շտաբ դիմած բոլոր քաղաքացիների կեցության, սննդի և առողջության հետ կապված խնդիրները լուծված են»,-նշեց Էդգար Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ են  իրենց աջակցությունը հայտնել:

«Սյունիքը կանգնած է Արցախի կողքին և պատրաստ է մինչև միջանցքի բացվելը ապահովել Գորիսում ապաստանած արցախցիների կարիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում դիմել ՀՀ կառավարությանը և օգնություն առաջարկող կազմակերպությունների,- ասաց մարզպետարանի գլխավոր քարտուղարը՝  նշելով, որ ամենօրյա ռեժիմով կապ են պահում Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան պաշտոնյանների, ինչպես նաև Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի հետ:

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակ լինելու հետևանքով Սյունիքի մարզպետի որոշմամբ դեկտեմբերի 13-ին մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով: Շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարն է 093 25-08-08:

ԱԱ