[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԳԳԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով դեկտեմբերի 29-ին ԱՀ գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վալերի Վանիկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում են Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ հավելելով, որ մինչ այս Վալերի Ղազարյանը հիմնադրամում զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը: Ինչպես հայտնի է՝ Արցախի Հանրապետության նախագահի դեկտեմբերի 29-ի հրամանագրով հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը գյուղատնտեսության նախարար է նշանակվել: