Items filtered by date: Ուրբաթ, 18 Հունվարի 2013

ՙ... ԱՆՑՈՒՄՆ ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է՚

DSC_6063.jpgՀունվարի 18-ին ԼՂՀ ԱԺ¬ում տեղի ունեցան թեմատիկ  քննարկումներ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման կապակցությամբ. պարզաբանություններով հանդես եկավ Երևանից ժամանած կառավարական պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը։ Քննարկումներին ներկա էին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սայիյանը, ՀՀ կենտրոնական բանկի մեթոդաբանության վարչության փորձագետ Վիգեն Շահնազարյան, ում ողջունեց խորհրդարանի փոխնախագահ Արթուր Թովմասյանը։ 

ԼՂՀ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Երկրի ագրոպարենային համակարգում կարևոր տեղ են գրավում հացահատիկային տնտեսությունն ու անասնապահական մթերքների արտադրությունը: Դրանք մեր ագրարային երկրի պարենային անվտանգությունը պայմանավորող հիմնական գործոններն են:
Արցախում հացահատիկային տնտեսությունը հիմնվում է առավելապես աշնանացան ցորենի մշակության վրա: Նրա ցանքատարածությունները հասնում են 40-45 հազ. հեկտարի, կամ ողջ ցանքատարածությունների 80 %-ը և սփռվում են հանրապետության հիմնական գյուղատնտեսական գոտիներում` ցածրադիր (հարթավայրային), նախալեռնային և միջին լեռնային: 

ԵԿԵԼ ԵՆ... ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՏՈՄՍԻ

aris_14d.jpg1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության նկատմամբ հաշվեհարդարը դեռ 1988 թվականին սումգայիթյան դեպքերով հստակեցված ադրբեջանական դիրքորոշման արտահայտությունն էր: Արդյունքում` 100 հազարից ավելի փախստականներ այդ տարիներին Արցախ հասան, նրանց մեծ մասն աստիճանաբար ցրվեց տարբեր երկրներ: Այսօր հայկական երկրորդ հանրապետությունում շարունակում են բնակվել նրանցից մոտ 30 հազարը, այդ  թվում նաեւ` Բաքվի ջարդերից փրկվածները: Սաչյանների ընտանիքը Հադրութի շրջանից էր Բաքու տեղափոխվել: 78-ը բոլորած Զիլիմխան Սաչյանն այդ օրերին դեռ անհոգ մանուկ էր: Իսկ հետո ինքն է Բաքվում ընտանիք կազմել. ՙԱպրում էինք էլի, մի քանիսից լավ, մի քանիսից` վատ: Կարողանում էինք մեր օրվա ապրուստը վաստակել՚:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կենսաթոշակային բարեփոխումներին:

Subscribe to this RSS feed