Հանրապետությունում առաջին անգամ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ
- Published in Պաշտոնական
Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվն աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ (նախկին 5-ի փոխարեն) և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ (նախկին 2-ի փոխարեն) և 4 վիրավոր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ: