[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԹՈՒՄԱՆՅԱՆ փ. ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական եւ կենցաղային հիմնախնդիրների լուծումը եղել է եւ կմնա պետության առաջնային խնդիրներից մեկը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական: Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր որակի եւ տեմպերի պահպանման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ