[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության երիտասարդությանը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է. ՙՍիրելի՜ ուսանողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Դուք, լինելով հասարակության շարժիչ ուժը և հայրենիքի լուսավոր ապագայի գրավականը, կրում եք նախորդ սերունդների պատգամներն ու ակնկալիքները: Կցանկանայի, որ ձեր ուսումնառության ընթացքում առաջնորդվեիք դրանցով և յուրաքանչյուրիդ անձնական առաջընթացի ու կայացման շարժառիթներով: Մաղթում եմ լավագույնս գնահատել ժամանակի և գիտելիքի արժեքը։ Կայացման ոչ դյուրին այդ ճանապարհին բարձրագույն ուսումնական հաստատությունները կարևոր դերակատարում ունեն ուսանողներիդ համար, ուստի և կառավարությունը անում է հնարավորը կրթական համակարգի որակի բարձրացման ուղղությամբ: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ այսօր յուրաքանչյուր մարդու գլխավոր ուսուցիչն ինքն է: Ուստի, բոլորս ձեռք ձեռքի պետք է նպաստենք կրթական արդյունավետ համակարգի, զարգացած հասարակության և հզոր պետության կերտմանը: Սիրելի ուսանողնե՜ր, Իմացե՜ք, որ բոլորը երանի են տալիս ձեզ՝ հատկապես ունեցած կարգավիճակի և տարիքի համար, ինչն արդեն մեծ առավելություն է: Ա՜րդ, ինքներդ ևս գնահատեք ձեր առավելությունները, օգտագործելով դրանք՝ նպաստեք էլ ավելի լավ քաղաքացիներ և որակյալ մասնագետներ դառնալու, հետևաբար, զարգացած հայրենիք կերտելու գործընթացին: Թո՜ղ անսպառ ավյունը, երիտասարդական ոգին և լուսավորի հանդեպ ձգտումը լինեն ձեր մշտական ուղեկիցը։ Բարին ընդ բոլորիդ՚:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին