Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՍՈՒՐԲ ՀՈՎԱՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ողջ հավատավոր բնակչությունը մեծ ակնկալիքներով սպասում է մայրաքաղաքի Մայր Տաճարի բացմանը եւ նրա լիարժեք գործունեությանը՝ այն արժեւորելով հոգեւոր դաստիարակության, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից: Նախագահի խոսքով՝ նախատեսված ժամկետներում շինարարական աշխատանքների ավարտը կարեւոր է եւ պահանջված: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ