[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

***

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ