[ARM]     [RUS]     [ENG]

"ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ" ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավարի գլխավորությամբ:

 

Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Նախագահ Սահակյանը նշել է, որ «Մայրություն» հասարակական կազմակերպության կողմից կատարվող աշխատանքը պահանջված է՝ հույս հայտնելով, որ նրա անդամներն այսուհետ էլ կշարունակեն իրենց հայրենանվեր գործը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ