[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 15-ին Ասկերանի շրջանի Խնապատ եւ Խրամորթ համայնքներում մասնակցել է 2015թ. տարեկան հաշվետու ժողովներին:

Համայնքների ղեկավարներ Սամվել Շահրամանյանը եւ Արգեն Մկրտչյանն իրենց զեկույցներում ներկայացրել են նախորդ տարվա գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները, անդրադարձել առկա խնդիրներին: Մասնավորապես, ընդգծվել է բնակարանային շինարարության, ոռոգման ջրի ապահովման, գյուղերում աղբահանման համակարգի ներդրման, երիտասարդների զարգացման եւ կրթական որակի բարելավմանն ուղղված ծրագրերի կիրառման անհրաժեշտությունը: Նշված խնդիրների լուծման գործում խորհրդարանի նախագահը կարեւորել է համայնքների բնակիչների նախաձեռնողականությունն ու ակտիվությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ համայնքների տարեկան հաշվետու ժողովները ոչ միայն ամփոփում են նախորդ տարվա գործունեությունը, այլեւ նախանշում աշխատանքի նոր ուղղությունները։ Համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին մասնակցում էր նաեւ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն