[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նիստին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:

Զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կառույցի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Իր ելույթում Նախագահը նշել է, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից կատարվել է մեծ ու բազմաբովանդակ աշխատանք, եւ ներկա դրությամբ դժվար է պատկերացնել մեր հանրապետության կենսագործունեության որեւէ ոլորտ, որի հետ գերատեսչությունն առնչություն չունենա: Երկրի ղեկավարն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, տվել համապատասխան հանձնարարականներ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս կանի հնարավորը գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների լուծման, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ