Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ՚-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հերթական անգամ ս.թ. մարտի 18-20-ը Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպվեց ՙԱրցախի երիտֆորում՚ կրթաժամանցային ծրագիրը։

Արդեն չորրորդ անգամ կազմակերպվող երիտֆորումին Ստեփանակերտից և հանրապետության շրջաններից մասնակցեց շուրջ 75 երիտասարդ։ Ծրագրի նպատակն է նպաստել հանրապետության երիտասարդական ներուժի ակտիվացմանը, հատկապես՝ համայնքների զարգացման գործում։ 

Եռօրյա ֆորումի շրջանակներում  մասնակիցների համար կազմակերպվեցին դասախոսություններ, ժամանցային միջոցառումներ, էքսկուրսիաներ, տեղեկատվական թրենինգներ երկրում իրականացվող ծրագրերի մասին, մասնագիտական խորհրդատվություններ տնտեսության առավել հեռանկարային ճյուղերի վերաբերյալ։ Երիտֆորումի մեկնարկը տրվեց մարտի 18-ին՝  Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, երիտասարդության բաժնի պատասխանատուներ, ռազմամարզական վարժարանի տնօրեն Վահրամ Հակոբյանը, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։ 

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Գ. Գրիգորյանը պարզաբանեց ծրագրի նպատակը, կարևորությունը, ակնկալիքները։ Երիտասարդությանը համարելով երկրի զարգացման հիմնական և կարևոր ներուժ՝ պետությունը շարունակում է իր քաղաքականությունը մատաղ սերնդի համակողմանի զարգացման, ինքնադրսևորման համար պայմանների ու երաշխիքների ստեղծման ուղղությամբ։ Այդ նպատակով էլ իրականացվում են զանազան պետական և ոչ պետական ծրագրեր, միջոցառումներ։ Նախարարության կողմից արված դիտարկումները ցույց են տվել, որ երիտասարդությունը, մասնավորապես գյուղաբնակները, քիչ են տեղեկացված և հնարավորություններ ու միջոցներ չունեն ծրագրերից օգտվելու համար։ Այդ պատճառով երիտասարդությունը պասիվ է մասնակցում երկրի սոցիալ¬տնտեսական, քաղաքական կյանքին՝ միաժամանակ դժգոհելով, որ հնարավորություններ չկան զարգացման համար, առկա են զբաղվածության և մի շարք այլ խնդիրներ, որոնց հետևանքով էլ նրանք լքում են գյուղական բնակավայրերը։ Գ. Գրիգորյանի պարզաբանմամբ՝ կարևորելով այս հիմնախնդիրները, նախարարությունը երիտասարդության հարցերի ոլորտում տարիներ շարունակ իրականացնում է ծրագրեր՝ ուղղված այլևայլ խնդիրների լուծմանը։ Այդ առումով արդեն չորրորդ անգամ է իրականացվում ոչ ֆորմալ կրթության ՙԱրցախի երիտֆորում՚ ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվող դասընթացներն ու խորհրդատվությունները հնարավորություն են ընձեռում երիտասարդներին մասնագիտորեն ճիշտ կողմնորոշվելու, իսկ տեղեկատվական ոլորտի ծրագրերի շնորհիվ գյուղաբնակ երիտասարդները կարող են մասնակցել իրենց համայնքների զարգացման գործին։ 

Երեք օրվա ընթացքում ստեղծվել է մի միջավայր, որտեղ կրթական ծրագրերին զուգահեռ կազմակերպվել են հետաքրքիր ժամանցային միջոցառումներ։ Երիտֆորումին հրավիրվել են նաև ծրագրի մշտական անդամներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր արդեն 4 տարի է՝ համագործակցում են նախարարության հետ և համատեղ ծրագրեր իրականացնում։ ՙԾրագիրը կազմված է 4 փուլերից. առաջին երկու նախապատրաստական փուլերն իրականացրել ենք 2015թ. ընթացքում։ Առաջինում վեր ենք հանել առկա խնդիրներն ու կազմել ֆորումի նախագիծը։ 2-րդ փուլը մասնակիցների ընտրության գործընթացն էր, որն իրականացվել է մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի մասնագետների կողմից։ Երրորդ փուլն արդեն երիտֆորումի մեկնարկն է, որի շրջանակներում իրականացվող ծրագրերը հնարավորություն են տալիս բարձրացնել երիտասարդներին հուզող հարցերը և յուրացվող մասնագիտական հմտությունների և ունակությունների շնորհիվ կազմել, մշակել և իրագործել համայնքների զարգացման ծրագրեր։ Չորրորդ փուլում երիտասարդների կողմից մշակված համայնքային ծրագրերից լավագույնները կֆինանսավորվեն նախարարության կողմից՚,¬ նշեց փոխնախարարը։ 

Երիտֆորումի ընթացքում մասնակիցները ծանոթացան 2015թ. հանրապետությունում իրականացված երիտասարդական քաղաքականությանը և 2016թ. ոլորտում նախատեսվող ծրագրերին։ Առանձին դասախոսություններով հանդես եկան ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներ և անդրադարձան հանրապետությունում իրականացվող սոցիալական ծրագրերին, ԼՂՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հանդես եկան տնտեսության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին թեմաներով։ Իսկ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, հրավիրված այլ մասնագետներ անդրադարձան հոգևոր անվտանգության, հայ ավանդական ընտանիքի և առողջ ապրելակերպի թեմաներին։ Նախարարության աշխատակից Ալվարդ Սարգսյանի հետ միասին երիտասարդները փորձեցին մշակել իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր։ Ֆորումի շրջանակներում մասնակիցները հանդիպեցին նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ և կիսվեցին իրենց հուզող հարցերով։ Երիտասարդները եղան ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանում, ՙԱրցախ ֆրութ՚ ՓԲԸ¬ում, Շուշիի թանգարաններում,Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցում, Գանձասարում։ Երիտֆորումի ձևաչափը մի քիչ փոփոխված էր, այսինքն՝ եթե նախկինում այն տևում էր երկու օր, այս անգամ կազմակերպվեց երեք օր ու ավելի շատ էքսկուրսիաներով։ Իսկ թե ինչու ծրագիրը կազմակերպվեց ռազմամարզական վարժարանում, Գ. Գրիգորյանը պարզաբանեց, որ հաստատությունը բացառիկ դեր ունի մեր երկրի սահմանների պաշտպանության գործում, բացի դրանից, նախարարության ծրագրերն ուղղված են նաև բանակ¬հասարակություն կապի ամրապնդմանը։  Վարժարանը բավականին ակտիվ մասնակցություն է ունենում նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին։ 

Իր հերթին տնօրեն Վահրամ Հակոբյանը երիտֆորումի մասնակիցներին ներկայացրեց հաստատության կազմավորման պատմությունը, նախաձեռնողների մտադրությունները։ Այսօր նրանց շրջանավարտներն արդեն մայորներ, կապիտաններ են և ծառայում են ՊԲ շարքերում։ Կրթօջախում ավագ դպրոցի կարգավիճակում կա երեք կուրս, որտեղ սաներն ուսանում են հանրակրթական բոլոր առարկաները՝ ռազմակիրառական, սպորտմասսայական և մշակութաժամանցային միջոցառումների հետ զուգահեռ։ Վ. Հակոբյանը մանրակրկիտ ներկայացրեց վարժարանի ուսուցման ընթացակարգը, սննդի և քնի ռեժիմը, սանիտարահիգիենիկ և մյուս պայմանները։ Տարվա ընթացքում վարժարանի սաները մասնակցում են բազմաթիվ միջոցառումների, որոնցից հիշարժան էր 2015թ. Ծաղկաձոր քաղաքում կազմակերպված ՙՄիություն-2015. հաղթանակի ժառանգորդներ՚ ռազմամարզական մրցաշարը։ Մասնակցել է 42 թիմ, ընդ որում 24-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, մյուսները՝ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից։ 42 թիմերի մեջ ամենաշատ ոսկե (13) մեդալ նվաճել է Ստեփանակերտի վարժարանի թիմը։ Ու 2015թ. օգոստոսի 20-ից կրթօջախը հանդիսանում է ՌԴ կադետական ընկերության անդամ։ 

Երիտֆորումի մասնակիցները համապարփակ տեղեկատվություն ստացան վարժարանի ուսումնառության ողջ գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև մյուս դասախոսությունների թեմաներից առաջացած այլ հարցերի շուրջ կիսեցին իրենց մտքերը և շնորհակալություն հայտնեցին ընձեռված հնարավորության համար։   

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ