[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

 Նախագահը մասնակցել է նաեւ գործարանի վերազինմանն ու արտադրության ծավալների ավելացմանը նվիրված խորհրդակցությանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը մեր տնտեսության մեջ՝ նշելով, որ պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի երկրում հանքարդյունաբերության զարգացմանը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ