Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՊՆ-ում

Այսօր ՊԲ շտաբում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուոռլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրյուին, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Հանդիպմանը Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ: Համանախագահներն, իրենց հերթին, վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա գործընթացների հեռանկարը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն