[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի նախագահը Շուշիում մասնակցել է հանրապետական սուրբ պատարագին

Նախագահ Բակո Սահակյանն այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի հանդիսապետությամբ մատուցված հանրապետական սուրբ պատարագին:

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից: