[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին ու դրանց հետեւանքների վերացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանահատվածում Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը Արցախին՝ հատուկ ընդգծելով ավանդական կուսակցությունների դերն այդ գործում:

 

       ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ