Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՋՈՐՋԹԱՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

 

 

 

Ապրիլի 20-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում։ 

 

Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականաշինության գործընթացին ու նրա պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետ կապված հարցերին։ 

Միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցի հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ և նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, ելույթով հանդես է եկել նաև Եվրասիական վերլուծությունների և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը։

Արմեն Սահակյանն անդրադարձել է քառօրյա պատերազմին, այս հարցում Թուրքիայի ունեցած բացասական դերակատարությանը, իսլամական ծայրահեղականության և ահաբեկչական խմբերի հետ Ադրբեջանի ունեցած ուղղակի կապերին և տարածաշրջանային այլ հարցերի։ 

Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, քառօրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, Արցախում ընթացող զարգացումների, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցել են դպրոցի հայկական ուսանողական միության ներկայացուցիչներ, օտարերկրյա ուսանողներ, լրագրողներ, փորձագետներ, ամերիկահայ համայնքի անդամներ։

 

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության  հետ 

կապերի  վարչություն