[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն ապրիլի 30-ին այցելել են Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն եւանցկացրելաշխատանքայինխորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցություններին մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ