Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Մայիսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, ՙՂարաբաղ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ընդունել է ՙՖրանսիա-Ղարաբաղ՚ բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և ՙՖրանսիա-Հայաստան՚ բարեկամության  խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին։

 Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել ՙՖրանսիա–Ղարաբաղ՚ բարեկամության շրջանակի գործունեությունը, մասնավորապես՝ նրա ղեկավար կազմի կողմից ընդունված որոշումը՝ Արցախ այցելելու և անմիջապես տեղում տեղեկություններ ստանալու մտադրությունը։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում։ Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, գիտակրթական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՙՖրանսիա-Ղարաբաղ՚ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում նշել է, որ իրենց համար շատ կարևոր է ապրիլին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու և փաստացի տեղեկությունները ՙՖրանսիա-Ղարաբաղ՚ բարեկամության շրջանակի, ինչպես նաև ֆրանսիական իշխանություններին և հասարակությանը ներկայացնելու հնարավորությունը։ ՙԱյսօր այցելելով սահմանամերձ բնակավայրեր և առաջնագիծ՝ մենք տեսանք, որ այնտեղ իրենց հողն են պաշտպանում երիտասարդ զինվորներ, ովքեր հրադադարից հետո են ծնվել, սակայն ունեն իրենց հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն և խիզախություն՚, -նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը։

ՙՖրանսիա-Հայաստան՚ բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեն իր գոհունակությունն է հայտնել Արցախում գտնվելու համար և նշել, որ իրենք փորձում են լայնածավալ աշխատանք տանել ինչպես ֆրանսիացի իրենց գործընկերների, համակուսակիցների, այնպես էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում՝ ադրբեջանական լոբբինգին հակազդելու և իրականությունը տեղ հասցնելու համար։

ՙԱդրբեջանը, ապրիլյան դեպքերից հետո, փորձում էր ԵԽԽՎ-ում միակողմանի նախագծեր ներկայացնել, որոնք, սակայն, մերժվեցին։ Կարծում եմ, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ տեղի ունեցածի մասին իրական տեղեկատվություն մատուցելու համար՚,-ընդգծել է Ռընե Ռուքեն։

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հավաստիացրել է, որ անկախ նետված մարտահրավերների ձևից և բովանդակությունից, Արցախը շարունակելու է պայքարը հանուն ժողովրդավարական արժեքների ու ազատության, և այդ պայքարում շատ կարևոր է նույն արժեհամակարգը կրող ժողովուրդների անվերապահ աջակցությունը։

 

(Ընդլայնված կազմով հանդիպման մանրամասները՝ 

թերթի հաջորդ  համարում)