[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՓՈՐՁՆԱԿՆԵՐԻՆ

 

 

 

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ամառային կամավորական ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) փորձնակներին։ 

 

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները։ 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։

 

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն