Logo
Print this page

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հացահատիկի մթերման Ասկերանի պահեստում և մի շարք խոշոր ալրաղացներում և ծանոթացել հացահատիկի մթերման աշխատանքներին։

 Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է հացահատիկի մթերման և տեղավորման աշխատանքներով։ Վարչապետը գոհունակություն է հայտնել մթերող կազմակերպություններին՝ հողօգտագործողների հետ համագործակցված արդյունավետ աշխատանքի համար։ Նա հորդորել է մինչև բերքահավաքի ավարտը նույն ոճով աշխատել, որպեսզի հերթեր և կուտակումներ չառաջանան։ ՙԲոլորիս խնդիրն է, որ հացահատիկ արտադրողները մթերման հետ կապված խոչընդոտներ չունենան և առանց ուշացումների կարողանան ոչ միայն հանձնել բերքը, այլև ժամանակին ստանալ իրենց գումարները՚,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը և հավելել, որ դժվարությունների դեպքում կառավարությունը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին։

Այցի ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք։

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.