Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՙԼՈՒՅՍ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հանդիպել է ՙԼույս՚ հիմնադրամի՝ Արցախում գտնվող մի խումբ ուսանողների հետ։

 Վարչապետը կարևորել է Հիմնադրամի գործունեությունը՝ երիտասարդ բարձրորակ կադրերի պատրաստման և հայրենիքի զարգացման գործում։Ա. Հարությունյանը ուրախություն է հայտնել, որ ՙԼույս՚-ի ուսանողների ամենամյա հավաքն այս տարի տեղի է ունեցել Արցախում՝ հույս հայտնելով, որ այն կխթանի Արցախի զարգացման ծրագրերում միջազգային լավագույն համալսարաններում կրթություն ստացած հայորդիների ընդգրկվածությունը։

Վարչապետը պատասխանել է ուսանողներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգության և տնտեսական համակարգերին, դրանցում առկա խնդիրներին և լուծման ուղիներին։

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին