[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին ու երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների:

Քննարկվել են 2019 թվականին Արցախում տեղի ունենալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում մարզամշակութային կյանքի զարգացման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: