Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում "Թուֆենկյան" հիմնադրամի պատվիրակության եւ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի ամերիկահայ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին: Նախագահ Սահակյանը ողջունել է Քրիս Բոհջալյանի այցելությունն Արցախ՝ նշելով, որ նրա աշխատանքները ծանոթ են մեր արվեստասեր հանրությանը եւ կարեւոր դերակատարություն ունեն արտաքին աշխարհին հայոց պատմությունը, հատկապես` Մեծ եղեռնը ներկայացնելու գործում: