[ARM]     [RUS]     [ENG]

Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.
<<Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի եւ մեր ժողովուրդների ավանդույթների մեջ: Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը:
Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության եւ հերոսության օրինակ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` մեծարգո Լեոնիդ Խարիտոնի, եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ: 
Խաղաղություն, բարգավաճում, հետագա հաջողություններ` եղբայրական Հարավային Օսիային>>: