[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ:

Քննարկվել են Ալֆորվիլի եւ Արցախի մի շարք քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 
Երկրի ղեկավարը կարեւորել է նման համագործակցությունը՝ նշելով, որ կապերի ընդլայնման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները: