Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՚ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է Արցախի ժողովրդավարական կուսակցության ՙԺողովրդավարություն՚ խմբակցության անդամների հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։

 Հանդիպմանը վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները։

Տնտեսության զարգացման մեջ գյուղատնտեսության ոլորտին հատուկ ուշադրություն դարձնելու պատճառը Արայիկ Հարությունյանը պայմանավորել է երկրում այդ ոլորտի հեռանկարային զարգացման մեծ նախադրյալների առկայությամբ։

Վարչապետը նաև նշել է, որ ցայսօր գյուղատնտեսության բնագավառում կատարված ծրագրերը եղել են փորձեր, ինչի արդյունքում վեր են հանվել ոլորտի առավելություններն ու թերությունները, իսկ այժմ ճշգրտված ռազմավարություն ընտրելու և կոնկրետ ուղղություններով հստակ զարգացում ապահովելու պահն է։ 

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը և խմբակցության մյուս անդամները առաջադրել են հարցեր ու հանդես եկել առաջարկություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներ այդ և ուրիշ հրատապ թեմաների շուրջ։

Արցախի ժողովրդավարական կուսակցություն