[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: