[ARM]     [RUS]     [ENG]

Բարերար Յաշա Դադասյանը պարգեւատրվել է "Երախտագիտություն" մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար բարերար Յաշա Դադասյանը պարգեւատրվել է "Երախտագիտություն" մեդալով: