Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։