[ARM]     [RUS]     [ENG]

Ամփոփվել են Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները

Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:

 Հանրապետության մայրաքաղաքում և բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են  նախագծի վերաբերյալ ազգաբնակչության առաջարկություններն ու դիտողությունները:

Մասնագիտական հանձնաժողովը ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման: Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության նախաբանի նախագծային տեքստին:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին: