[ARM]     [RUS]     [ENG]

Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, ինչպես նաեւ հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

2016 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման:
Միջոցառման ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր Տավուշի մարզում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: