Logo
Print this page

Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՊԲ առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է: ՊԲ հակադիվերսիոն գործողությունների մասին առավել մանրամասն կարող ենք ծանոթանալ երեկ մեր կողմից տարածված հաղորդագրության մեջ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.