[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը հետմահու պարգեւատրել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Գոռ Գարեգինյանին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։