[ARM]     [RUS]     [ENG]

Ոստիկանության 2016 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին մասնակցել է ԼՂՀ ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2016 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված խնդիրները բարդ են ու կարեւոր, եւ ոստիկանությունն ունի դրանք արդյունավետորեն լուծելու համապատասխան ներուժ: Երկրի ղեկավարը 2016 թվականի կառույցի գործունեությունն ընդհանուր առմամբ գնահատել է բավարար եւ տվել համապատասխան հանձնարարականներ 2017 թվականի աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: