[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ  է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

 ԱՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը կխթանի ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերը՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական ու խաղաղ կարգավորմանը։

Արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետությանն ու նրա ժողովրդին ցուցաբերվող օժանդակության համար։ 

ՙԱկնկալում ենք շարունակել համագործակցությունը՝ ժողովրդավարական ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի, ինչպես նաևկայուն և խաղաղ Հարավային Կովկասի տեսլականի հիման վրա՚,-ասված է Կ. Միրզոյանի շնորհավորական ուղերձում։