[ARM]     [RUS]     [ENG]

Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում

Փետրվարի 13-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը:

Այդ առիթով հարավային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը, որի նպատակն է ունենալ ներդաշնակ ստորաբաժանումներ, որոնց յուրաքանչյուր ներակայացուցիչ ունակ կլինի գործել կոլեկտիվի կազմում, անհատապես իամանա իր տեղը շարքում և մարտակարգում, հստակորեն ու ըստ հերթականության տիրապետի այն բոլոր գործողություններին, որոնք իրականացվում են զորամասերը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերելու ժամանակ:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

 

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն