Logo
Print this page

Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: Մասնավորապես արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 21 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.