[ARM]     [RUS]     [ENG]

ԵՌԱՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԱՀ կառավարության որոշմամբ Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի  օրը հավուր պատշաճի նշելու համար  ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը ղեկավարում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: 

 Ստեփանակերտի քաղաքապետարանին և հանրապետության շրջանների վարչակազմերին հանձնարարվել է հնգօրյա ժամկետում ստեղծել քաղաքային և շրջանային համապատասխան հանձնաժողովներ և մինչև ս.թ. մարտի 1-ը կառավարական հանձնաժողովին ներկայացնել  նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը: Կառավարական հանձնաժողովին հանձնարարված է մինչև մարտի 6-ը քննարկել նախատեսված ծրագրերը և հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:

ՙԱԱ՚