[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահն այցելել է "Եռաբլուր" պանթեոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ  Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է <<Եռաբլուր>> զինվորական պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: