[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: 

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: 
Հատուկ անդրադարձ է կատարվել փետրվարի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին: Նախագահն այն որակել է որպես սադրիչ քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է միջազգային հանրության կողմից հասցեական եւ կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարեւոր բաղադրամասերից մեկը: