[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահը ծանոթացել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Շուշի  քաղաք եւ տեղում ծանոթացել Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին:

Նախագահ Սահակյանն ընդգծել է այս մշակութային օջախը նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու կարեւորությունը եւ աշխատանքների բարձր որակի խստիվ պահպանման հրամայականը: