[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն արծարծվել են բուհի գործունեությանը եւ ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահը նշել է, որ բուհի պատրաստած կադրերը մեծ դերակատարություն կունենան Արցախի տնտեսության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: