[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում բարերար Սերգեյ Համբարձումյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին:

 Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար բարերարին է հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան: