[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

 Երկրի ղեկավարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: