[ARM]     [RUS]     [ENG]

Այցելելություն սահման եւ մասնակցություն բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին:

Նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Թուֆենկյան>> հիմնադրամին եւ <<Արցախ Ֆոնդ>> կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարեւորությունը սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից: